Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Գոռ Համբարձումյանը։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։
Գոռը զրույցը սկսեց կնոջ մասին խոսելով.
«Նախ ասեմ, որ հատուկ ջանք չենք գործադրել մինչև հարսանիքը մեր հարաբերությունները գաղտնի պահելու համար, ուղղակի որոշել ենք չհանրայնացնենք, այսինքն իրար հետ նկարներ, ինստագրամյան story-ներ չենք արել։ Իմ ընտրյալը մեր ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի, հետաքրքրված է լուսանկարչությամբ և մարկեթինգով։
Իմ զգացողություններն էնպիսին են կարծես Էլվինային շատ վաղուց գիտեմ, իրականում հենց իրան տեսել եմ, մեր հանդիպման առաջին պահին ասել եմ, որ Էլվինան իմ կինը պետք ա լինի, դժվար չեմ էկել ամուսնության որոշմանը, ամեն ինչ շատ արագ եղավ, դա սեր էր առաջին հայացքից։ Ես գտել եմ էն մարդուն ով իմն ա, իմ հոգու և սրտի մարդուն, մարդ ով ինձ ամեն ինչում հասկանում ա։ Ես իրա հետ շատ երջանիկ եմ, հանգիստ ու խաղաղ եմ։
Մենք մեր հարաբերությունների սկզբում մի բան ենք որոշել, որ եթե կա մի հարց մենք դա տեղում ենք քննարկում ու հասկանում, չենք թողնում որ դա մեծ խնդիր դառնա։ Ու ես հիմա չեմ հիշում որ մենք կռված լինենք, կամ մի օր նեղացած մնանք։ Մենք հասուն մարդիկ ենք, այո ինքը տարիքով ինձնից փոքր ա բայց շատ հասուն ա»,-անկեղծացավ Գոռն ու նաև խոսեց ամուսնությունից հետո ծնողների հետ ապրելու և իրենց հարաբերությունների մասին.
«Ամուսնությունից հետո ապրելու ենք իմ ընտանիքի հետ։ Իմ կինը ավելի շատ ա շփվում իմ ընտանիքի հետ քան ես, իմ կինն ավելի շատ ա մեր տանը քան ես, դրա համար խնդիր չի կարող լիմել, հիմա մենք իրար հետ խոսում ենք իմ կինը մեր տանն ա։ Ես համերաշխ ընտանիք եմ սիրում ընտանիքում պետք ա հարգանք լինի մեծի, ծնողի նկատմամբ»
Գոռը նաև խոսեց երեխա ունենալու ցանկության մասին, ու իր պատկերացումների մասին խոսելիս դերասանը հուզվեց.
«Երեխա ունենալու ցանկություն շատ ունեմ ու դա հեռու պլաններում չէ։ Չեմ պատկերացնում բայց դա մի ուրիշ բանա, շատ եմ ուզում էրեխեք ունենամ։
Երեխան շատ չի լինում, բայց կուզեի 4 երեխա ունենալ, մենք էլ 4 երեխա ենք ընտանիքում»։