Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Մերին օրվա առթիվ խնջույք է կազմակերպել, որի կադրերով էլ կիսվել է ինստագրամյան իր էջում։ Հրապարակմանը կից դերասանուհին նաև գրառում է կատարել.
«Ես իհարկե շատ կուզեի, որ կողքիս լինեին հարազատ եղբայրներս ու մայրս, բայց մեզ բաժանում է անխիղճ հեռավորությունը։ Կուզեի նաև ներկա լինեին բոլոր ընկերներս, որոնց հետ շփվում եմ այստեղ, ինձ սիրող անկեղծ մարդիկ, որոնք անհամար շնորճաէորական նամակներ էին ուղարկել։ Մի օր դա էլ կլինի, ես հավատում եմ։ Եվ իհա՛րկե, այս տարվա անգին նվերն իմ որդին է՝ Հայկս, որին պաշտում եմ։ Իսկ 4 տարի առաջ իմ տարեդարձից 2 օր հետո լույս աշխարհ եկավ իմ հրաշք աղջիկը՝ Էլիզան։ Իմ ընտանիքն այլևս լիարժեք է, իսկ ես՝ երջանիկ ու շատ շնորհակալ»,- գրել էր Մերին։