Ձեր գովազդն այստեղ

Անահիտ Սիմոնյանը՝ Սուպեր Սաքոյի գրկում ինքնամոռաց պարելիս հոլովակ է հրապարակել. Բացառիկ կադրեր

  • Aug 14, 2023

Starnews.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ տեղի ունեցավ ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոյի փակ համերգ-միջոցառումը։
Համերգի ներկաների շարքում էր նաև երգչուհի Անահիտ Սիմոնյանը։ Անահիտը մի քանի հրապարակում էր արել՝ հայտնելով, որ անհամբեր սպասում է ռեփերի ելույթին ու նրան տեսնելուն, հետո արդեն երգչուհին հրապարակեց շատ մտերմիկ մի հոլովակ Սուպեր Սաքոյի հետ։ Անահիտի այդ օրվա հրապարակումներ նույնպես քննարկման մեծ ալիք բարձրացրին։ Բանն այն է, որ նա հոլովակ էր տեղադրել մեքենայում երգել-պարելիս և առաջին հայացքից ամեն բան նորմալ է մինչև չի երևում, որ Անահիտը նստած է երգիչ Սարո Գևորգյանի գրկում։ Իհա՛րկե, Անահիտը ինքն է որոշում, թե ում հետ և ինչպես է ցանկանում շփվել, բայց երբ հերթը հասնում է քննադատություններին, նա, կարծես, մոռանում է, որ հենց ինքն է հրահրում ամենատարբեր տեսակի խոսակցություններ և մինչ հանրությանը մեղադրելը Անահիտը կարող է մեկ անգամ էլ աչքի անցկացնել իր մասնակցությամբ հրապարակումները, հետո լսել իր արտահայտած մտքերը՝ հեղինակության և բարոյականության մասին։ Անահիտը դեռ մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ տղա երեխայի մայրիկ լինելը շատ պատասխանատու է՝ նշելով, որ իրեն բռնացրել է այն մտքի վրա, որ աստիճանաբար սկսում է փոխվել հանուն իր որդու, քանի որ ամեն տարի նա ավելի է մեծանում և նրա հետ մեծանում է իր պատասխանատվությունն ամեն ինչի՝ իր վարքագծի, քայլերի, շրջապատի համար:

«Ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ եմ դադարել շփվել այս կամ այն մարդու հետ, ձեզ այստեղ կպատասխանեմ՝ իմ հեղինակությունը չփչացնելու համար, որովհետև ես տղայի մայր եմ։ Ինձ հազվադեպ կարելի է հանդիպել գիշերային փարթիներին, ակումբներում և բարերում՝ չնայած նախկինում ես շատ էի սիրում նման բաներ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես տղայի մայրիկ եմ, և իմ տղան արդեն մեծ է»։
Եթե նայենք Անահիտի ինստագրամյան էջի հրապարակումները, կտեսնենք, որ այս հայտարարությունն անելուց առ այսօր նա, ինչպես ինքն էր նշել, գիշերային փարթիների, ակումբների և բարերի պակաս չի ունեցել։ Այդ դեպքում, ինչու՞ է Անահիտը խաբում հանրությանը և ասում մի բան, որը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Իսկ եթե այսկերպ նա փորձում է հանրությանը այլ լույսի ներքո ներկայանալ, պետք է ասենք, որ դա նրա մոտ չի ստացվում, քանի որ Անահիտի մասնակցությամբ հոլովակները պարբերաբար հայտնվում են համացանցում։
Կամ՝ երգչուհին նաև ընդգծել էր, որ ինքը սիրում է կարճ շորտեր ու կիսաշրջազգեստներ կրել, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Նրա խոսքով՝ ինքը բազմաթիվ դեպքեր գիտի, երբ աղջիկները հագնելով երկար և փակ զգեստներ վարում են անբարո կյանք։ Որքան էլ ճշմարտություն կա Անահիտի այս խոսքերի մեջ, միևնույնն է, նրա կոնտենտն ու մարդկանց մատուցվող մտքերը չափազանց հասկանում են իրար։
Ըստ երգչուհու՝ ինքը սրտնեղում է իր մասին վատ հրապարակումներից, քանի որ դրանք նաև որդին՝ Արմանն է կարդում։ Կարծում ենք՝ Անահիտը, ի վերջո, պետք է հասկանա, որ պետք է սրտնեղի իր մասնակցությամբ հրապարակումներից, որոնք ո՛չ հորինված են, ո՛չ էլ չափազանցված, չէ՞ որ հենց դրանք են քննարկումների պատճառ հանդիսանում, որոնք կարող են հասնել նաև իր որդուն։
Առաջարկում ենք նաև դիտել մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութերից մի քանիսը։

 

Մեկնաբանություն

Որոնում