Արդեն հայտնել էինք, որ Օգոստոսի 14-ի գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ինստագրամյան իր էջում հրապարակել էր ողբերգական վթարին զոհ դարձած Ամալյա Մնացականյանի լուսանկարն ու կից գրառում արել.
«Վայ… շատ եմ ցավում Գյումրի-Երևան ավտոճանապարհի ողբերգության համար։ Ուժ ու համբերություն բոլոր հարազատներին։ Զգույշ վարեք, զգոն եղեք միշտ… Նկարում Ամալյա Մնացականյանն է։ Զոհերից մեհը։ Հոգին լուսավոր…»,- գրել էր Իննան։