«Արսեն Սաֆարյանի շուքի տակից դուս գալ չի ստացվում, ես հպարտ եմ, որ նա է իմ հայրը». Երգչի դուստրը՝ հոր անվան, անհատական կարիերայի և հետագա անելիքների մասին

Join Telegram
  • Jun 23, 2023

Look&Face հաղորդման հյուրը այս անգամ երգիչ Արսեն Սաֆարյանի աղջիկն էր Էլեն Սաֆարյանը, ով վերջերս իր «առաջին քայլերն է» անում, որպես դերասանուհի։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Ի պատասխան Ամալյա Հովհաննիսյանի հարցին, թե Էլենը կարողանում է դուրս գալ հայրիկի շուքից, Էլենը անկեղծ պատասխանեց, որ դեռ չի ստացվում։

«Ստացվել այդքան էլ չի լինում, որովհետև շատ մեկնաբանությունների եմ հանդիպում, որ իմ ամեն քայլը միևնույն է կապված է պապայի հետ, այսինքն ինքն է մեզ ամեն տեղ ուղեկցում, ավելին, մեկ-մեկ շատ վատ մեկնաբանությունների եմ ականատես լինում, օրինակ, որ ծանոթով այստեղ եմ նկարահանվում, այնտեղ եմ նկահարանվում։ Միևնույն է ինչ որ չափով ամեն ինչ կապում են պապայի հետ։ Մեկնաբանողները բաժանվում են երկու խմբի. Մի խումբը ասում է, որ ինչ լավ է, որ ինքը իր ճանապարհով է գնում կամ էլ բացասական»։

Շարունակելով միտքը Էլենը նշում է, որ ինքը հպարտ է, որ իր հայրը Արսեն Սաֆարյանն է, բայց միևնույն է ավելի հաճելի է, որ իրեն որպես Էլեն են ճանաչում։

Հիշեցնենք, որ երգչի դուստրը վերջերս մասնակցեց Արմենիա Թիվի հեռուստաալիքով ցուցադրվող «Հայ երգիչ» նախագծին, որի ընթացքում հիացրել էր Ժյուրիին իր կատարումով։ 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում