Ի՞նչ բացառիկ մանրամասներ է հայտնում ողբերգական վթարից հրաշքով փրկված 34-ամյա կինը (տեսանյութ)

  • Aug 16, 2023

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 14-ի գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» ընկերությանը։ Ուղևորները վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։
11 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հրաշքով փրկված 34-ամյա Լիլիթ Ղուկասովան Կենտրոն TV-ի եթերում բացառիկ մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ․
«Բավրայով եկանք, ստուգումներն անցանք, նստեցինք տրանսպորտ, որ գանք Երևան։ Հանգիստ գալիս էինք, ուրախ, ասել-խոսելով։ Մի պահ քնել էի, էլ բան չեմ հիշում, արթնացել եմ Գյումրիի հիվանդանոցում։ Ասացին՝ վթար է եղել, չորս հոգի հիվանդանոցում են»,- նշել է Լիլիթը։
Մանրամասն՝ տեսանյութում.

Մեկնաբանություն

Որոնում