Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Իռա Հարությունյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Գաղտնիք չէ, որ այս տարիների ընթացքում Իռային բազմաթիվ սիրավեպեր են վերագրել, առավել մեծ աղմուկ էր բարձրացրել լուսահոգի դերասան Երվանդ Ենգիբարյանի հետ սիրավեպի լուրը։ Իր խոսքում դերասանուհին անդրադարձել էր նաև այդ խոսակցություններին և ամուսնու արձագանքին.
«Առաջին օրվանից, երբ մտել եմ թատրոն՝ 1998թ.-ից այդ վիճակը միշտ է եղել։ Երվանդի հետ մենք մտերիմ ընկերներ էինք, կոլեգաներ էինք, այդ դեպքը, որ կատարվեց իր հետ, իմ պոռթկումները, իմ անհամաձայնությունները այդ իրավիճակի հետ, դա, երևի թե, ավելի շատ դրդեց հանրությանը քննարկել, խոսել, որովհետև Հայաստանում, Երևանում, չեմ քննադատում, ատում եմ, հիմա ավելի քիչ է, բայց դա միշտ քննադատվում էր։ Բայց ես միշտ եմ ունեցել տղա ընկերներ, մինչև հիմա էլ ունեմ, Իմ յուրաքանչյուր պրոյեկտում, TV-ում, թատրոնում, ես միշտ շփվել եմ տղաների հետ։ Եվ ընկերությունը, մնացած բաները, մարդիկ շատ են խառնում։ Երևի իմ բորբոքված վիճակն էր մարդկանց դրդում, իսկ ես բավականին էմոցիոնալ մարդ եմ, և այդ տարին ինձ վրա շատ-շատ ազդել էր։ Բնականաբար, իմ ամուսնու վրա այդ խոսակցություններն ազդում են, մեր խնդիրներն առաջացել են հենց այդ խոսակցություններից, ուղղակի հետաքրքրվում եք՝ հետաքրքրվեք, բայց մի՛ բամբասեք։ Ինբ վերաբերվում է իմ՝ թատրոնից դուրս գալուն, Երվանդի մահվանը, այդ ժամանակվա իմ բուռն ռեակցիայից բուռն քննարկումներ սկսվեցին։ Իմ ընտանիքի վրա դա, բնականաբար, ազդում էր։ Փառք Աստծո, ամեն ինչ հանդարտվեց»,- նշել էր Իռա Հարությունյանը։