Ձեր գովազդն այստեղ

«Շունչս բացվեց, երբ պապ ասեցիր». Աղաս Մանուկյանի հուզիչ շնորհավորանքը՝ դստեր ծննդյան օրվա առթիվ

  • Aug 16, 2023

Դերասան Աղաս Մանուկյանը ինստագրամյան իր էջում առավել հաճախ ներկայանում է հումորային բնույթի հոլովակներով և գրառումներով, որոնք լայն արձագանք են ստանում։ Նրա սոցիալական էջերում պարբերաբար կարելի է նաև ընտանեկան հրապարակումներ տեսնել՝ կնոջ և երեխաների մասնակցությամբ։

Այսօր էլ Աղասը դստեր հետ համատեղ նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ կից գրառմամբ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը.

«Կյանքս փոխվեց, երբ ծնվեցիր, շունչս բացվեց, երբ պապ ասեցիր, սիրտս թրթռաց, երբ ինձ գրկեցիր։ Շնորհավոր օրդ իմ աղջիկ, սիրում եմ քեզ»,- գրել էր դերասանը։

Հիշեցնենք, որ StarNews-ն առաջինն էր հայտնել, որ Աղաս Մանուկյանն ու կինը սպասում են իրենց երրորդ բալիկին ու հրապարակել բացառիկ տեսանյութերը։ Մեր տեղեկություններով զույգի երրորդ փոքրիկը լույս աշխարհ կգա մարտին։

Մեկնաբանություն

Որոնում