Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Իռա Հարությունյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Խոսելով հասուն տարիքում երկրորդ անգամ մայրանալու մասին, դերասանուհին ընդգծել էր.
«11-ամյակն էր տղայիս, փակվել էր սենյակում, ասում էր, ես ոչ մի բան չեմ ուզում, ամեն ինչ ունեմ, եղբայր եմ ուզում, շատ-շատ եմ ուզում։ Այդ պահին ասացի ինչ եմ անում՝ ես իմ երեխայի երազանքը, որ կարող եմ իրականացնել, չգիտեմ ինչի հետևից եմ ընկել, մի հատ ավել պրոյեկտ, մի հատ ավել դեր։ Երեխայիս երջանկությունը, երբ ինքը իմացավ, որ 9 ամիս հետո բալիկ ենք ունենալու, ես երբեք չեմ մոռանա։ Ես շատ էի ուզում, դա գիտակից որոշում էր»։
Զրույցի ընթացքում դերասանուհին խոսել էր նաև ամուսնու մասին.
«Ամուսինս լրիվ այլ ոլորտից է, բանկային ոլորտում է, ֆինանսներ, բայց ինքը ինձ ընտրեց այնպիսին, ինչպիսին ես կայի։ Շատ տարիներ առաջ, երբ ինքը ինձ առաջարկություն արեց, ես շատ ռեալ մարդ եմ, իրեն ասացի, որ կան մի քանի պունկտեր, որոնց հետ դու պետք է համակերպվես։ Ես ամեն ինչ ճիշտ ասել եմ իրեն ու ներկայացրել եմ ինձ այնպես, ինչպես կամ։ Ինքը մի անգամ անկեղծացավ ու ասաց, եթե դու այդպիսին չլինեիր, ես չէի կարող ապրել, դու հետաքրքիր մարդ ես։ Անգամ, երբ եկավ մայրիկիս հետ ծանոթանալու, մայրիկս ասաց՝ տղա ջան, դու հասկանում ես, լուրջ ես, ինքն էլ ասաց, այո, հենց դա է ինձ դուր գալիս, ուզում եմ այդպիսին լինի իմ կինը, միշտ հետաքրքիր լինի, ոչ թե մի էտապ։ Շատ բարդ փուլերի միջով ենք անցել, ոնց որ երևի թե յուրաքանչյուր ընտանիք՝ մանավանդ՝ տարբեր բնավորություններով, տարբեր մասնագիտություններով ու հետաքրքրություններով, բայց անգամ եթե ինձ մոտ բարդ շրջաններ են եղել, մեր ընտանիքում նման բան կա, մենք միշտ իրար մեջքի կանգնած ենք՝ պինդ, ամուր։ Հենց սկզբից շատ բարդ էր, մենք տարբեր մարդիկ ենք և ապրել, համակերպվել, կենցաղն էլ վախենալու բան է, երբ սկսում է մարդկանց հարաբերությունների վրա ազդել։ Մի օր ինքը ինձ ասաց՝ չես կարող առանց ինձ, մտածեցի ու հասկացա, որ չէ։ Այստեղ արդեն սերը չի, սերը վերածվում է շատ ուրիշ, ավելի ուժեղ զգացմունքի, դարձել եք հարազատ մի օրգանիզմ»։