«Ո՞նց կարելիա էդքան ճղճիմ լինել, ապու՞շ եք». Ինչպե՞ս է Վիկտորյա Սահակյանը վիրավորել հետևորդին. Մանրամասներ

  • Aug 16, 2023

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը իր առաջին դերից սկսած հանրության ուշադրության կենտրոնում է, թե՛ իր համարձակ կերպարներով, թե՛ այն մի քանի սիրավեպերով, որոնք քննարկվեցին Վիկտորյայի անձի շուրջ։

Դերասասանուհին հիմա էլ խիտ գրաֆիկով աշխատում է և՛ հեռուստանախագծերում, և՛ թատրոնում։ Նա ակտիվ է նաև ինստագրամյան իր էջում, որտեղ էլ երեկ հարց ու պատասխան էր կազմակերպել։ Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Վիկտորյան ընտրյալ ունի՞, թե ոչ։
Դերասանուհին պատասխանել էր, որ ո՛չ չունի։

Հաջորդ հարցը փոքր-ինչ տարօինակ էր և դերասանուհուն բավական բարկացրել էր։
«Ինչպե՞ս կարող եմ դառնալ ձեր ստրուկը»
հարցը այսպիսին էր ։

Վիկտորյան էլ, հարցին ի պատասխան, գրել էր.

«Ահավոր ա… քանի առիթը կա անդրադառնամ էս թեմային։ Արա դուք ապու՞շ եք, ոնց կարելի ա էդքան ցածր ու ճղճիմ լինել, ոնց կարելի ա չհարգել սեփական ես-ը, ոնց կարելի ա ակնկալել, որ հեսա քո գրած նամակներին կպատասխանեն, զզվելի ա, ջենտլմեն համարյա չի մնացել, ահավոր եք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, դերասանուհին անդրադառնալով հարցին, թե ինչպիսի տղաների չի սիրում, ասել էր.

«Չեմ սիրում տղաների, ովքեր սահմանափակում են մարդուն, կոտրում են, նեղացնում են, ցավ են պատճառում: Այն տղաներին, ովքեր դիմացինին հանում են հավասարակշռությունից»։

 

Մեկնաբանություն

Որոնում