«Թևաթափ եղած եմ». Ի՞նչ է պատահել Արուս Տիգրանյանին

  • Aug 16, 2023

Լրագրող Արուս Տիգրանյանը բավական ակտիվ է ինստագրամյան իր էջում և պարբերաբար հրապարակումներ է անում և խոսում ամենատարբեր թեմաներով՝ գործնականից մինչև անձնական որոշ հարցեր։

Արուսը այս անգամ էլ ինստագրամյան story-ի միջոցով անդրադարձել է Արցախում գրանցված սովամահության լուրին և գրել.

«Էսօր առավոտից շատ ծանր էմոցիաներ ունեմ կապված Արցախի նոր լուրերի հետ։ Սարսափելի մեղավոր եմ զգում ամեն կտոր հացի համար, որ կուլ եմ տալիս։ Ուղեղումս չի տեղավորվում՝ ուր կարողա հասնի մարդկային դաժանությունն ու ապատյան։ Էս պատմության մեջ վատագաույն մասը, որ ոչ մի բան չգիտեմ, որ կարող եմ անել։ Ուղղակի սիրտս կտոր-կտորա լինում, անհնարա պատկերացնել՝ ինչի միջով ենք անցնում, ուղղակի թևաթափ եղած եմ»։

Հիշեցնենք, որ արդեն հայտնել էինք, որ, ըստ Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության, Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

Մեկնաբանություն

Որոնում