Ձեր գովազդն այստեղ

«Էրիկը ավելի խստապահանջ էր իմ հանդեպ, քան մյուսերի». Սաֆարյանի դուստրը բացահայտում է, թե ինչու դուրս մնաց նախագծից

  • Jun 23, 2023

Look&Face հաղորդման հյուրը այս անգամ երգիչ Արսեն Սաֆարյանի աղջիկն էր Էլեն Սաֆարյանը, ով վերջերս իր «առաջին քայլերն է» անում, որպես դերասանուհի։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Հաղորդման ընթացքում դերասանուհին խոսեց նաև «Հայ երգիչ» նախագծի մասին և մի քանի բացահայտում արեց իր մասնակցության վերաբերյալ։

Նախ և առաջ Էլենը նշեց, որ իր երկրորդ կատարումը անհաջող էր, քանի որ ինքը ընտրել էր մի երգ, որը իրեն չէր համապատասխանում։ 

Նա նշեց, որ բոլորին թվում էր, թե իր հայրը ծանոթով փորձում է նրան առաջ տանել, այդ իսկ պատճառով է նա մասնակցել այդ նախագծին, բայց ըստ դերասանուհու, իրականությունը այլ էր։ 

«Նախ անհաջող մեկնաբանություններ էին իմ երկրորդ փուլի կատարումից հետո ու մարդիկ գրում էին, որ հայրս ինձ «առաջ է տանում», իսկ ես երգել չգիտեմ։ Վոկալիս հետ կապված կային ադեկվատ մեկնաբանություններ, որոնք ինձ նույնպես օգնեցին, ու հենց մրցույթից հետո ես սկսեցի հաճախել վոկալի անհատական պարապունքների ու արդեն ամիս է, որ այցելում եմ ու այս պահին այլ ձայնով եմ երգում, որից հետո հասկացա, որ պետք է միշտ ուշադրություն դարձնել առողջ քննադատությանը։ Մրցույթի ընթացքում ժյուրիի անդամները և կադրից դուրս աշխատում էին, իմ հետ խիստ էին  ու նույնիսկ մի քիչ սառը ու ես այս չեմ ասում որպես բողոք, այլ ուղղակի ցանկանում եմ նշել ,որ ընդհանրապես տարբերություն չկար։ Իհարկե, բոլորին թվում էր, թե պլանավորած էր, որ ես պետք է գնայի ու հաղթեի, բայց իմ հետ վերաբերվում էին նույն ձև ինչպես մնացածի ու նույնիսկ ավելի խիստ։ Էրիկը, իմ հանդեպ ավելի խստապահանջ էր իմ հանդեպ։ Այստեղ ուրիշ հարց էր, ես անձամբ պատրաստ չէի մրցույթին մասնակցելու և լավ ներկայանալու»։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում