Ո՞վ է մանկահասակ դստերը դաժանաբար բռնությшն ենթարկած կինը․ Հայտնի է անունը

  • Aug 18, 2023

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։ Տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել, դեպքին արձագանքել էր նաև ՀՀ ՄԻՊ-ը։

Տեսանյութի տարածումից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է և ոստիկանությունում է:

Նա Գավառից է: Անունը՝ Աննա Արամայիսի Արևշատյան, ծնված 09.04.1989 թվականին: Վերջին գրանցման վայրը եղել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը:

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում էր, որ դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Մեկնաբանություն

Որոնում