Արդեն հայտնել էինք, որ
Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։ Տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել, դեպքին արձագանքել էր նաև ՀՀ ՄԻՊ-ը։
Տեսանյութի տարածումից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է և ոստիկանությունում է:
MediaHub-ի տեղեկություններով՝ համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արևշատյանն է, ունի 5 երեխա։
Վերջինի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում էր, որ դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։