Հայտնի է՝ ինչ պատճառով է նախկինում դատապարտված եղել դստերը բռնությшն ենթարկած կինը. Բացառիկ մանրամասներ

  • Aug 18, 2023

Արդեն հայտնել էինք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։ Տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել, դեպքին արձագանքել էր նաև ՀՀ ՄԻՊ-ը։

Հայտնի է դարձել, որ անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության մեջ մեղադրվող Աննա Արևշատյանը նախկինում դատապարտված է եղել.
2017 թվականի հունիսի 9-ին նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ ցուցմունք տալու համար, նա հայտնել է, որ 2009 թվականից մինչև 2017 թվականի մայիսը Հովիկ Խեչյանն իրեն և իր ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, աշխատանքի է ընդունել առանց նրանց վճարելու։

Նրան պատիժ նշանակելիս դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել ամբաստանյալի խնամքին մինչև տասնչորս տարեկան չորս երեխաների առկայությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում էր, որ դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մեկնաբանություն

Որոնում