Ինչու՞ է կինը նկարել, թե ինչպես է բռնությшն ենթարկում դստերը. Բացառիկ

  • Aug 18, 2023

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։ Պարզվել է, որ նա Գավառ քաղաքում գրանցված Աննա Արևշատյանն է, ով նախկինում դատապարտված է եղել՝ կեղծ ցուցմունք տալու համար։

Դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ էր հայտնում «Հրապարակ»-ը.

«Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ կինը հարցաքննության ընթացքում իր կատարած արարքը բացատրել է հետևյալ կերպ, որ դա արել է գումարի դիմաց, այսինքն՝ նկարահանել է ինչ-որ մեկի համար, ով պատրաստ է եղել նման տեսանյութի համար գումար վճարել: Կինը նաև ասել է, որ այդ անձին չի ճանաչում»:

Հավելենք, որ ըստ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի, Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով։

Մեկնաբանություն

Որոնում