Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։ Պարզվել է, որ նա Գավառ քաղաքում գրանցված Աննա Արևշատյանն է, ով նախկինում դատապարտված է եղել՝ կեղծ ցուցմունք տալու համար։
ArmLur.am-ի տեղեկություններով, ոստիկանությունում հարցաքննվելուց հետո 34-ամյա կնոջ մասնակցությամբ միջադեպի գործը կուղարկվի ՀՀ Քննչական կոմիտե։
Կդիմեն նաև դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։
Հիշեցնենք, որ կինը հարցաքննության ընթացքում իր կատարած արարքը բացատրել է հետևյալ կերպ, որ դա արել է գումարի դիմաց, այսինքն՝ նկարահանել է ինչ-որ մեկի համար, ով պատրաստ է եղել նման տեսանյութի համար գումար վճարել: Կինը նաև ասել է, որ այդ անձին չի ճանաչում։