Արդեն հայտնել էինք, որ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։
Հանրային մեծ աղմուկ բարձրացրած դեպքին և երեխայի հանդեպ դաժան դրսևորմանը արձագանքել էին նաև մի շարք հայ հայտնիներ՝ ամենատարբեր գրառումների և հրապարակումների տեսքով, որոնք էլ StarNews-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։
Լրագրող Արուս Տիգրանյանը ինստագրամյան իր էջի story բաժնում գրել էր.
«Հենց նոր նայեցի վիդեո ու դողում եմ, ուղղակի չեմ կարում հանգստանամ։ Վիդեոյում հայ մարդիկ են, մամա, ով որ ստորացնում ա իրա 8-10 տարեկան աղջկան, ծեծում, մերկացնում, թքում վրան ու էլ չեմ ուզում շարունակեմ, որովհետև սարսափում եմ։ Էդ ամեն ինչին մասնակցում են իրա մյուս երեխաները։ Ինչ ա պետք անել, որ ոստիկանությունը գտնի ու ձերբակալի էդ կենդանուն, նենց հիստերիայի մեջ եմ, նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ»։
Դերասանուհի Լիկա Սալմանյանն էլ հրապարակել էր սեփական երեխաների հանդեպ բռնություն իրականացրած ամուսինների լուսանկարն ու գրել.
«Թող սրանց դեմքերը բոլորը տեսնեն, որ անգամ փողոց չկարողանան դուրս գալ։ Չարության քարոզ չեմ անում, բայց էս էն դեպքնա, որ արժանի են, էս ինչ էր»։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Բեն Ավետիսյանը նույնպես հրապարակել էր բռնությունն իրականացրած կնոջ լուսանկարն ու գրել.
«Մի տարածեք ժողովուրդ ջան, էդ խեղճ երեխու վիդեոն։ Իսկ էդ լրբի թուլին արդեն բռնել են։ Դեմքով իմացեք էս պղծի ծնունդին՝ Աննա Արևշատյան»։
Գրառմամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանը, ով, մասնավորապես, նշել էր.
«Ուղղակի խոսքեր չեմ գտնում, էս ի՞նչ էր։ Տեսանյութը արված էր գումար աշխատելու համա՞ր, լու՞րջ։ Էս կարգի հոգեկան շեղումներով հասարակությու՞ն։ Ցմահ դատապարտել։ Ու հերիքա տարածեք էդ երեխու դեմքը, հերիքա»։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում էր թեմայի վերաբերյալ գրառում կատարել.
«Իսկապես ուզում ես մեկ-մեկ հասկանալ, իսկ որտե՞ղ ա տիեզերքի բալանսը…
Ում երեխա չի տալիս էդպես էլ, ու ում ա 5-ը տալիս….
Էնքան եմ ազդվել, լացել եմ:
Հ.Գ. Բարի ու համապատասխան մարդիկ, Զբաղվեք էդ երեխու հոգեկան տրավմաների ու խանգարումների բոլոր հնարավոր շտկումներով, խնդրում եմ»։
Ինստագրամյան իր էջի story բաժնում գրառում էր կատարել նաև դերասանուհի Հասմիկ Խոջյանը.
«Կարդացածս լուրերն ու տեսածս հոլովակը ուղեղումս չեն տեղավորվում։ Չգիտեմ, թե ինչ պատիժ կարելի ա տալ էդ կնոջը։ Դա կին չի, դա սատանա ա։ Ջղայնությունս ու ատելությունս չեմ կարողանում զսպել։ Բա դա հա՞յ ա, բա դա մա՞յր ա։ Բայց խնդրում եմ երեխայի վիդեոն մի տարածեք, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ տիպի հոգեբանական խնդիրներ ունի աղջիկը ու դժվար էլ դրանք երբևէ կարողանա հաղթահարել»։
Իսկ ահա ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լենա Ղազարյանն ու դերասանուհի Լիանա Վանոյանը թեմայի առնչությամբ տեսանյութեր էին հրապարակել։ Լիանան իր խոսքում նաև նշում էր, թե ինչու՞ է վաղեմության ժամկետ ունեցող տեսանյութը նոր միայն տարածվում համացանցում։
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, ոստիկանությունում հարցաքննվելուց հետո 34-ամյա կնոջ մասնակցությամբ միջադեպի գործը կուղարկվի ՀՀ Քննչական կոմիտե։ Կդիմեն նաև դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։