Այսօր Կապանի տոնն է. Շնորհավո՛ր տոնդ, Կապան

  • Aug 19, 2023

Այսօր Հայաստանի հարավային մայրաքաղաքի՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանի տոնն է և վաղ առավոտից քաղաքում արդեն սկսվել են տոնական միջոցառումները, որոնք կշարունակվեն ողջ օրվա ընթացքում։

Կապանի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 5-րդ դարի վերջերին, արդեն 10-րդ դարի վերջին Խուստուփ լեռան ստորոտին գտնվող բնակավայրը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։ 

Հայկական մշակույթի լավագույն կառույցներով ու հազարամյա պատմությամբ Կապանը ցույց է տալիս Սյունյաց աշխարհի ողջ գեղեցկությունն ու վեհությունը։ Կապանի հիշարժան կառույցներից են Կատարավանք ամրոցը, Կկոց քար ամրոցը, Հալիձորի ամրոցը՝ բազմաթիվ դամբարաններով, անձամբ Դավիթ Բեկի կողմից վերակառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին ու Վահանավանքը։

Հազարամյա պատմության հետ մեկտեղ Կապանը շարունակում է երիտասարդ մնալ ու ծաղկել, ու թեև հիմա բարդ ժամանակներ են ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ մեր հարավային մայրաքաղաքի համար, միևնույնն է, Կապանի ու կապանցու կամքն անկոտրում է։

Շնորհավո՛ր տոնդ, Կապան։

Մեկնաբանություն

Որոնում