Ձեր գովազդն այստեղ

«Զզվանքով եմ հիշում մեր երկխոսությունը». Ո՞ր հայտնի պաշտոնյայի որդին է Հռիփսիմե Սարգսյանի նախկին սիրելին

  • Aug 19, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն է դարձել դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական և գործնական մի շարք հարցերի մասին ու բացահայտումներ արել։ StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել կարևոր հատվածները։

Զրույցի ընթացքում դերասանուհին նաև խոսել էր անձնականի մասին ու որոշ մանրամասներ հայտնել.

«Ես փակ չեմ պահում, ուղղակի իրոք ոչինչ չկա։ Եթե ինչ-որ բան լինի ես մեծ սիրով դա կհանրայնացնեմ։ Ոչ մի տեսանելի, լուրջ հարաբերություններ այս պահին չկան, ես ոչ մեկին սիրահարված չեմ, ոչ մեկով տարված չեմ։ Առաջին սերս ինձ ասաց մենք վերևն ենք, դուք ներքևը, զուտ որովհետև իրենք մի քիչ ավելի հարուստ էին, ես զզվանքով եմ հիշում մեր այդ երկխոսությունը, բայց դա անցավ, ուղղակի դա իմ առաջին մեծ սերն էր ու մեծ հիասթափությունը։ 17 տարեկան էի, մենք ընկերություն էինք անում ու ես այնքան սիրահարված էի ու ինքն էլ։ Ես չգիտեմ, դա միգուգե իր ծնողների ազդեցությունն էր։ Իր պապան ինչ-որ փոքրիկ պաշտոնյա էր, մենք երբեք վատ չենք ապրել, բայց հիմա միանշանակ ապրում ենք բարեկեցիկ պայմաններում ու մեզ ոչնչից չենք զրկում, բայց դա ինձ երբեք թույլ չի տալիս, որ ես մեծամտանամ, կամ նյութականը բերեմ մարդկային հարաբերություններ։ Ես ուղղակի ներել եմ, մոռացել եմ, անցել եմ առաջ, բայց դա մեծ սերն է եղել իմ կյանքի և առաջինը, որը երբեք չի մոռացվում»,- խոստովանել էր դերասանուհին։

 

Մեկնաբանություն

Որոնում