«Սա հարված էր ինձ». Ինչու՞ Հռիփսիմե Սարգսյանը լքեց «Սև արկղ» հեռուստասերիալը

  • Aug 19, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն է դարձել դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական և գործնական մի շարք հարցերի մասին ու բացահայտումներ արել։ StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել կարևոր հատվածները։

Դերասանուհին վերջին շրջանում նկարահանվում էր »Սև արկղ» հեռուստասերիալում, սակայն լքել է նախագիծը։ Խոսելով այդ որոշման մասին, Հռիփսիմեն նշել էր.

«Կերպարները շատ հաճախ իրենք են թելադրում իրենց ճակատագիրը և կյանքը։ Եվ եթե հեռուստասերիալում ես նկարահանվում, սկզբում չգիտես այդ կերպարի դիապազոնը և թե ինչ պետք է կատարվի նրա հետ։ Եվ շատ հաճախ ստացվում է այնպես, որ կերպարն իր առաքելությունը կատարում և ավարտում է։ Ու կարիք չկա տանջելու, ո՛չ հեռուստադիտողին, ո՛չ դերասանին։ Սա եղել է սցենարային լուծում, չկա անձնական կոնֆլիկտ, չենք վիճել, հիանալի հարաբերությունների մեջ ենք, սա եղել է երկկողմանի որոշում, որովհետև երկուսս էլ հասկացանք, որ այսքանն էր այս կերպարը։ Ես ստեղծագործական ճգնաժամի մեջ եմ, բայց ոչ մեկի չեմ կարող մեղադրել դրա համար, միայն ինձ կարող եմ մեղադրել։ Ի սկզբանե կերպարի հետ կապված այլ տեսլական ունեինք, բայց այսպես ստացվեց։ Երևի նմանօրինակ կերպարները ինձ բերեցին ստեղծագործական ճգնաժամի։ Այսինքն՝ դու պատրաստ ես ավելիին, բայց դա քեզնից չի պահանջվում և դու որպես դերասանուհի քեզ ռեալիզացված չես զգում։ Ես գիտակցում եմ, որ արդեն 18 տարեկան չեմ, 25 տարեկան եմ դարձել ու սա լավագույն տարիքն է երազանքի կերպար խաղալու, որը ես չեմ ստանում։ Շատ եմ ցավում, որովհետև այս կերպարը պետք է կառուցողական լիներ, բայց էլի չտվեց հնարավորություններ արտահայտելու այն, ինչ կա իմ մեջ։ Իհա՛րկե սա շատ վատ էր, սա հարված էր ինձ, բայց ես դեռ սպասում եմ որ ամեն դեպքում կխաղամ իմ երազած կերպարը։ Կարծում եմ հեռուստադիտողն էլ հոգնել է կարծրատիպային կերպարից և նոր գույներ է ցանկանում տեսնել»։

 

Մեկնաբանություն

Որոնում