Գաղտնիք չէ, որ Աշոտ Տեր – Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի ընտանիքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Հանրային սերն ավելացավ հատկապես նրանց որդու՝ Միքայելի ծնունդից հետո։
Կապույտ աչքերով, բարի ու չարաճճի Միքայելի մասնակցությամբ հրապարակումները միանգամից տարածվեցին ու սիրելի դարձան։
Երեկ աստղային զույգի որդին նշում էր ծննդյան երկրորդ տարեդարձը։ Սոֆյան իր ինստագրամյան էջում նախ ընտանեկան հոլովակ էր հրապարակել ու գրել.
«Շնորհավոր ծնունդդ մամայի – պապայի արև»։
Ավելի ուշ դերասանուհին նաև իր հետևորդներին ցույց տվեց, թե ինչպես են նշել իրենց առաջնեկի ծնունդը։
Մանրամասն՝ տեսանյութում.