Ինչպես ավելի վաղ հայտնել էինք օգոստոսի 14-ի գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Զոհերի մեջ է նաև 21-ամյա Հելեն Դադասյանը՝ ծնունդով Արցախից, ում մարմինը Բաքուն թույլ չի տալիս հասցնել Արցախ՝ ընտանիքին։
Այսօր Հելենի մայրը Ստեփանակերտում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց ակցիա է արել՝ պահանջելով իր երեխայի մարմինը:
«Աղաչում եմ, պաղատում եմ վերջ տվեք բլոկադային. իմ երեխայի մարմինը բերեք ինձ»,- իր խոսքում նշել էր նա։
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: