«Ես ու դու մեր սիրով կյանք տվեցինք». Ի՞նչ ջերմ հրապարակումներ են արել Արամեն և Աննան՝ միության 10-ամյակի առթիվ

  • Aug 21, 2023

Երգիչ Արամեի և կնոջ՝ Աննա Թովմասյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրանց յուրաքանչյուր նոր հրապարակում անմիջապես տարածվում է և սիրվում երկրպագուների կողմից։

Արամեն ու կինը երեկ նշել են իրենց միության 10-ամյակը։ Օրվա առթիվ նրանք հրապարակումներ էին արել սոցիալական իրենց էջերում։

Արամեն Աննայի հետ համատեղ և տարբեր տարիներին արված լուսանկարներ էր հրապարակել ինստագրամյան իր էջում, որոնց կից գրել էր.

«10 տարի միասին։ Սիրում եմ քեզ Բբոշիկ»։

Աննան էլ Արամեի մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել ու գրել.

«10 տարի։ Ես ու դու մեր սիրով արարեցինք
Ես ու դու նոր աշխարհ հորինեցինք

Ես ու դու մեր սիրով կյանք տվեցինք, ես ու դու»։

Հավելենք, որ զույգը 2 զավակ ունի՝ Մարատը և Աննա Մարիան։

 

Մեկնաբանություն

Որոնում