Դերասանուհի Անի Խաչիկյանը արդեն երկար տարիներ է, ինչ հեռուստաէկրաններին է և իր կերտած կերպարներով լսարանի մոտ ասոցացվել է համեստ ու հանդարտ տեսակի հետ։
Մեկ անգամ չէ նաև, որ նշվել է Անիի բնական գեղեցկություն ունենալու փաստը, որն էլ առավել դրական վերաբերմունք է ստեղծել դերասանուհու շուրջ։
Այս շրջանում Անին հանգիստն է վայելում Եգիպտոսում, որտեղից էլ հրապարակել էր լողազգեստով լուսանկարներ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել նրա հետևորդների կողմից։
Շատերը նշել էին, որ Անիին սազական չեն նման հրապարակումները, մյուսներն անգամ նշել էին, որ դադարում են հետևել դերասանուհուն ինստագրամում, քանի որ հիասթափված են։
Անին որոշել էր անդրադառնալ այդ հրապարակման շուրջ ստեղծված աղմուկին և գրառում էր կատարել.
«Իսկ եթե լուրջ, հանդարտեցնելով այս անիմաստ աղմուկը… երբեք մի առաջնորդվեք մարդկանց կեղծ բարոյական սահմանումներով… բարոյականությունն ու իրական արժեքները, որոնք կրում եք պետքա լայն նայեն, որպեսզի տեսնեն… նեղ մարդիկ չեն կարող ձեզ տեղավորել իրենց նեղ սահմանների մեջ, որտեղ ամեն ինչ միայն աշխարհից քողարկելով և իրենք էլ իրենց արժեքներից անսահման հեռու ապրում են»,- գրել էր դերասանուհին։