Երջանկահիշատակ երգիչ Հայկոն այսօր՝ օգոստոսի 25-ին կդառնար 50 տարեկան։ Օրվա առթիվ նրա նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Հայկոյի և որդու՝ Արմանի մասնակցությամբ լուսանկարներ ու դրանց կից գրել.
«Դու եղել ես լավագույն հայրը մեր որդու համար»։
Հիշեցնենք, որ Հայկոն կյանքից հեռացավ 2021 թվականին՝ կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով։