«Միշտ իմ սրտում ես». Հայտնիների հուզիչ հրապարակումները՝ Հայկոյի ծննդյան օրվա առթիվ

  • Aug 25, 2023

Երջանկահիշատակ երգիչ, կոմպոզոտոր ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն այսօր՝ օգոստոսի 25-ին կդառնար 50 տարեկան։

Նրա ընկերները, հարազատներն ու պարզապես նրա արվեստի երկրպագուները այսօր համացանցը ողողել են Հայկոյի մասնակցությամբ լուսանկարներով, տեսանյութերով ու հուշերով։ Բազմաթիվ հայ հայտնիներ ամենատարբեր հրապարակումների տեսքով շնորհավորել էին երգչի ծննդյան օրը։ StarNews-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը։

Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Հայկոյի հետ համատեղ լուսանկար ու գրել.

«Հայկո ջան, ախպերս, շնորհավոր երկնային ծնունդդ»։

Ավետ Բարսեղյանն էլ հետևյալ գրառումն էր կատարել.

«Հայկոս, վարպետս, ծնունդդ երկնային շնորհավոր։ Միշտ խնամքով ենք եղել ես՝ քո երաժշտության, դու՝ իմ խոսքերի հանդեպ… Ժամանակ, ցավի դեմ հորինված մի դեղ»։

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն էլ հրապարակել էր Հայկոյի լուսանկարն ու գրել.

«Հայկո 50… Ինչքան էինք ծիծաղելու էս թվի վրա, որ հեչ քո մասին չի… Շնորհավոր ծնունդդ իմ սիրո երգիչ… Չեմ ասելու երկնային ծնունդդ, չի ստացվում, դու ինձ համար կաս ու լինելու ես հավերժ…»։

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն էլ, հրապարակելով Հայկոյի մասնակցությամբ հոլովակ, գրել էր.

«Դու միշտ ես վերևում եղել… Ծնունդդ շնորհավոր մեր տաղանդ»։

Երգիչ Էրիկ Կարապետյանն էլ ինստագրամյան իր էջում Հայկոյի հետ համատեղ տեսանյութ էր հրապարակել ու կից գրել էր.

«Չկա տենց օր, որ անցնի առանց քեզ… Միշտ իմ սրտում ես, կաս ու կլինես։ Քո երգերը շարունակելու են ապրեցնել բոլորին։ Շնորհակալ եմ քեզ ամեն վայրկյանի համար, որ իմ կողքին ես եղել։ Շնորհավոր ծնունդդ, ախպերս»։

Հայկոյի ծննդյան օրվա առթիվ հրապարակումներ էին արել նաև երգչուհի Էմմին, Լիլուն, երգիչ Անդրեն, դերասանուհիներ Անի Երանյանն ու Մարինկա Խաչատրյանը, ինչպես նաև հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։

Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանն էլ, ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Հայկոյի և որդու՝ Արմանի համատեղ լուսանկարներից մի քանիսն ու գրել.

«Դու եղել ես լավագույն հայրը մեր որդու համար»։

Հիշեցնենք, որ Հայկոն 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց և մի քանի օր անց սեպտեմբերի 29-ին մահացել էր կորոնավիրուսի հետևանքով։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում