Հրաչյա Հարությունյանը Սիրուշոյի դստեր հետ նոր բացառիկ հրապարակում է արել (լուսանկար)

  • Aug 25, 2023

Երգչուհի Սիրուշոյի սոցիալական էջերում առավաել հաճախ կարելի է տեսնել աշխատանքային հրապարակումներ, երգչուհին հազվադեպ է անձնականին վերաբերող հրապարակումներ անում, սակայն դստեր՝ Զաբելի ծնունդից հետո, Սիրուշոն պարբերաբար հրապարակում է փոքրիկի մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր։ Արդեն այսօր Սիրուշոյի հայրը՝ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն է թոռնուհու մասնակցությամբ ջերմ լուսանկար հրապարակել ու գրել.

«Զաբել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն, անդրադառնալով երեխաների դեմքը ցույց չտալու հետ կապված թեմային նշել էր.

«Երեխաները իրենք պետք է ընտրեն ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ: Ես դա նրանց փոխարեն չեմ ուզում որոշել: Կմեծանան` կորոշեն: Հիմա նրանք ազատ շրջում ու խաղում են Երևանի փողոցներում, ընկերների հետ միջոցառումների մասնակցում և սովորական հանգիստ մանկություն են ունենում, ինչպես իրենց բոլոր ընկերները: Ճանաչելի լինելու դեպքում, ամեն տեղ ու անընդհատ զգալու էին իրենց հանդեպ ավելի ուշադրություն, ինչը կարող էր իրենց կաշկանդել ու առանձնացնել հասակակիցներից: Չեմ կարծում, որ այս տարիքում նման ուշադրությունը ճիշտ էին ընկալելու:Ինչ միջավայր էլ որ մտնեն, ուզում եմ, որ գնահատվեն իրենց իսկ մարդկային արժեքների շնորհիվ, ոչ թե հաշվի առնելով ընտանիքը կամ որևէ այլ հանգամանքներ: Իրենց ուղին ու հարաբերությունները իրենք պետք է կերտեն: Բայց նաև տեսնելով մարդկանց սերն ու դրական էմոցիաները երեխաներիս շուրջ, փորձում եմ գոնե մեկ-մեկ կիսել այն, ինչը հնարավոր է, ու ուրախանում եմ, որ ձեզ կարողանում են այդքան լավ լիցքեր փոխանցել»։

 

 

Մեկնաբանություն

Որոնում