Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է հետևորդներին ուրախացնում նոր հրապարակումներով։ Դերասանուհին չի խուսափում նաև ընտանեկան հրապարակումներ անելուց։
Այսօր էլ Մարիամը մայրիկի հետ համատեղ լուսանկարներ էր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում։
Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Մարիամը, խոսելով մայրիկի մասին, ասել էր.
«Մայրս Անուշ Բալայանն է: Նրա համար ամենակարևոր աշխատանքը հենց մայր լինելն է: Մասնագիտությամբ բուժքույր է, բայց, կարելի է ասել, չի զբաղվել դրանով: Նախկինում բիզնես ուներ, հիմա միտք ունի վերսկսել և շարունակել այն»։