Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը և արդեն հայտնի են, թե ովքեր են առաջադրված Երևանի ավագանու պաշտոնում։
Հայտնի է դարձել, որ դերասանուհի Տաթև Հովակիմյանը և դերասան Գնել Սարգսյանը ընգրկված են ավագանու ՔՊ ցուցակում։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանն էլ այս ամենի ֆոնին նոր գրառում է կատարել ինստագրամյան իր էջի story բաժնում.
«Թատերական ինստիտուտում նոր բաժին կա՞:Չստացված դերասանի կարիերայից հետո քաղաքական գործիչ: Թե՞ զուտ մեծ բեմը տեղափոխվել է ցիրկ: Զավեշտալի իրականություն»։
Կարծում ենք, ակնհայտ է, թե իր գրառմամբ հստակ ում է ակնարկել դերասանուհին։