Ձեր գովազդն այստեղ

«Կարոտս». Մարիամ Ալեքսանյանը հայրիկի հետ համատեղ հուզիչ հրապարակում է արել

  • Aug 26, 2023

Նախորդ տարի մահացավ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հայրը։ Մարիամն այս մասին հայտնել էր սոցիալական իր էջերի միջոցով։

Դերասանուհին այսօր էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ արված իր մանկության տարիներին և կից գրել.

«Կարոտս».

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մարիամը ինստագրամյան իր էջի story բաժնում հայրիկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել՝ արված մանկության տարիներին։ Լուսանկարին կից դերասանուհին գրել էր.

«Հավերժ պաշտպանված լինելու մասին նկար։ Էս նկարը էնքան «ՊԱՊԱ-ԱՂՋԻԿ» նկարաաա՜։ Նկարի մեջ էնքաա՜ն պաշտպանություն, հոգատարություն, տղամարդկություն ու ուժ ԿԱ։ Կուզեի հավերժ էս պահը լիներ…
Ես միշտ եմ պաշտպանված եղել , հիմա իմ պաշտպանությունը երկնքից ա»։

Մեկնաբանություն

Որոնում