StarNews-ն առաջինն էր տեղեկացրել, որ այսօր տեղի է ունենում Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզիի և ընտրյալի՝ Մարտունի հարսանյաց արարողությունը։ Այսպես ասած, հարսանիքի առաջին մասի ընթացքում պահպանվել էին հայկական ավանդական հարսանիքի սկզբունքները։ Հարսին հայրական տանից ավանդույթները պահպանելով հանելուց հետո, զույգն ուղևորվել էր Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցի, որտեղ էլ տեղի էր ունեցել պսակադրությունը։ Այժմ հարսանեկան արարողությունը շարունակվում է Dvin Music Hall-ում, իսկ հանդիսավարը շոումեն Գրիշա Աղախանյանն է։ Ներկայացնում ենք հարսանեկան բացառիկ կադրերը։
Մանրամասն՝ տեսանյութում.