Հունիս ամսին տեղի ունեցավ երգիչ Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզիի և սիրելիի՝ Մարտունի շքեղ հարսանյաց արարողությունը, որը հանրային լայն արձագանք ստացավ և քննարկվում է մինչև հիմա։ Համացանցի բազմաթիվ օգտատերեր Սյուզիին և Մարտունին մի շարք բարեմաղթանքներ էին ուղարկել, որոնցով էլ Արտաշ Ասատրյանը շարունակում է կիսվել ինստագրամյան իր էջում։
Հարսանիքից հետո Ասատրյանների ընտանիքի շուրջ հետաքրքրությունն էլ առավել մեծացավ, իսկ Սյուզին և Մարտունը միանգամից սիրվեցին հանրության կողմից, և չնայած նրան, որ Սյուզիի անձնական բոլոր էջերը private ռեժիմով են, այնուամենայնիվ նրա և ամուսնու մասնակցությամբ հրապարակումներ պարբերաբար հայտնվում են սոցիալական ցանցերում և լայն տարածում գտնում։
Օրերս էլ Սյուզիի ֆան էջերից մեկը բացառիկ լուսանկարներ է հրապարակել Սյուզիի և Մարտունի մասնակցությամբ, որոնք էլ StarNews-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։