Երգչուհի Սոնա Ռուբենյանը մշտապես գրառումների և հրապարակումների տեսքով արձագանքում է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ արտահայտելով իր վրդովմունքն ու անձնական վերաբերմունքը։
Այսօր էլ երգչուհին հրապարակել է օրեր առաջ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի երիտասարդների լուսանկարը, որին կից գրել է.
«Ալենի կապտած թևը…տականքներ… 21-րդ դարում մարդուն առևանգում տանում են անհայտ ուղղությամբ ու սենց անպատիժ մնում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լաչինի ապօրինի անցակետից առևանգել են Ալեն Սարգսյանին, Լևոն Գրիգորյանին և Վահե Հովսեփյանին՝ ադրբեջանական դրոշն անարգելու պատրվակով։