«Առևանգում, սով, լաց». Ինչպե՞ս արձագանքեցին հայտնիները՝ երիտասարդների առևանգման լուրին

  • Aug 31, 2023

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին Լաչինի ապօրինի անցակետից ադրբեջանցիներն առևանգել են արցախցի 3 երիտասարդների՝ Ալեն Սարգսյանին, Լևոն Գրիգորյանին և Վահե Հովսեփյանին՝ ադրբեջանական դրոշն անարգելու պատրվակով։

Այս ընթացքում մի քանի հայ հայտնիներ անդրադարձել են ստեղծված իրավիճակին՝ սոցիալական էջերում հրապարակումների տեսքով։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հրապարակել էր օրեր առաջ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի երիտասարդների լուսանկարը, որին կից գրել էր.

«Ալենի կապտած թևը…տականքներ… 21-րդ դարում մարդուն առևանգում տանում են անհայտ ուղղությամբ ու սենց անպատիժ մնում»։

«Առևանգում, սով, լաց… էս ամենն անվերջանալի դժոխքի է նմանվում։ Քաոս, որ չունի վերջ»,- գրել էր երգչուհի Նարե Գևորգյանը։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում նախ հրապարակել էր ադրբեջանցիների կողմից առևանգված երեք արցախցի երիտասարդների լուսանկարները, ապա գրառում կատարել.

«Մի տեղ սով ու լաց, մի տեղ քեֆ ու հաց… ուր հասար դու հայ ժողովուրդ։ Մի տեղ 100 հոգի իրանց մոռացած օգնության դռներ են ծեծում, մի տեղ 1000000 հոգի ինչքան ուժ ունի գետիննա տաշում իրա անզուգական պարերով»,- գրել էր երգչուհին։

Հիշեցնենք, որ համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տվյալների՝ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդները 10 օր անազատութան մեջ կմնան, ապա կարտահանձնվեն Հայաստան։ Սակայն նրանք Արցախ վերադարձի իրավունք չեն ունենա։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում