Այսօր Սեպտեմբերի 1-ն է, սկսվել է նոր ուսումնական տարին և մի քանի հայ հայտնիների երեխաներ այսօր գնացել են առաջին դասարան։
Նրանց թվում են Վաչե Թովմասյանի, Գարիկ Պապոյանի և Արամեի դուստրերը։ Նրանք օրվա առթիվ լուսանկարներ են հրապարակել սոցիալական իրենց էջերում և կից գրառում կատարել.
«Շնորհավոր Սեպտեմբերի 1, սկսվավ», – իր և դստեր՝ Միայի համատեղ լուսանկարին կից գրել էր Վաչեն։
Գարիկ Պապոյանն էլ այսօր առաջին դասարան է ուղեկցում միջնեկ դստերը՝ Ադանեին և օրվա առթիվ դստեր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ես շնորհակալ եմ Աստծուն, էս զգացողությունների համար։ Շնորհավոր Սեպ 1»։
Արամեն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում դստեր՝ Աննա-Մարիայի հետ համատեղ լուսանկարին կից գրել է.
«Դու ամենախելացին ես լինելու իմ զարդ»։