ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան այսօր ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է արխիվային ընտանեկան լուսանկար, որին կից գրել է.
«13 տարի առանց պապայիս»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հայրիկի ծննդյան օրվա առթիվ արված հրապարակման մեջ երգչուհին նշել էր.
«Միակ բանը, որի համար շատ նեղվում եմ՝ Ալեքսի մեծանալն ու կարգին տղա դառնալը չտեսավ։ Բայց վստահ եմ, որ մեր բոլորի սերն ու կարոտը մշտապես հասնում է իրեն՝ հավերժության մեջ։ Պապ ջան, թող խաղաղություն լինի քեզ համար երկնքում»։