«Հոգով և սրտով ձեր կողքին ենք». Գրիգի և Պոնչի հրապարակումները՝ Արցախի անկախության օրվա առթիվ

  • Sep 02, 2023

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը և այսօր լրանում է այդ անկախության հռչակման 32 տարին։

Օրվա առթիվ հումորիստներ Գրիգ Գևորգյանն ու Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը հրապարակումներ էին արել սոցիալական իրենց էջերում.

«Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է, պինդ եղեք սիրելի արցախցիներ, մենք հոգով և սրտով ձեր կողքին ենք»,- գրել էր Պոնչը։

Գրիգն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում արված  գրառման մեջ նշել էր.

«Շնորհավոր տոնդ, սեր Արցախ»։

Նշենք, որ Արցախը 2022 թվականի դեկտեմբերից առ այսօր գտնվում է շրջափակման մեջ։ Ավելի վաղ Արցախում գրանցվել էր սովամահության առաջին դեպքը, օրեր առաջ էլ ադրբեջանցիները Լաչինի ապօրինի անցակետից առևանգել են արցախցի 3 եդիտասարդների՝ ադրբեջանական դրոշն անարգելու պատրվակով։

 

Մեկնաբանություն

Որոնում