StarNews-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է այն թեմային, որ երգիչ Արտաշ Ասատրյանը բավականին անկեղծ և ակտիվ է ինստագրամյան իր էջում ու գրեթե ամեն օր հետևորդների հետ կիսվում է նոր հրապարակումներով։
Արդեն երեկ տեղի էին ունենում Երևանի ավագանու ընտրությունները ու, ինչպես երևում է, Արտաշ Ասատրյանը ևս որոշել է անմասն չմնալ այս կարևոր իրադարձությունից ու հայտնել, թե ով է Երևանի քաղաքապետի իր թեկնածուն։
Բանն այն է, որ երգիչը ինստագրամյան իր էջում հրապարակել է քվեաթերթիկի լուսանկարը, որի վրա գրված է.
«1-ինը Արամն էր»,- որը, ինչպես հայտնի է Ասատրյանների՝ վերջերս թողարկած երգերից մեկի կրկներգն է։
Բնականաբար, այս հրապարակումը հումորային բնույթ ունի, սակայն մյուս կողմից էլ հասկանալի է, որ հայաստանյան ներկայիս բարդ իրականության մեջ, երբ ավագանու ընտրությունները բավականին որոշիչ կարող էին լինել, նման կատակները, մեղմ ասած, տեղին չեն՝ այն էլ, հանրային կերպով դրանցով կիսվելու համար։