Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում, հաճախ է հետևորդների հետ նոր գրառումներով կիսվում։
Այսօր էլ Անին ինստագրամյան իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել ու կից գրառմամբ պատմել, որ երեկ վտանգավոր իրավիճակում է հայտնվել՝ ալերգիայի պատճառով.
«Ես երեկ իրա պատճառով քիչ էր մնում ալերգիայից խեղդվեի, ինքը էսօր եկել սենց կպելա մեջքիս, որ էլի հալվեմ, չդիմանամ»,- գրել էր դերասանուհին։
Նշենք, որ վերջերս Անին հանգիստն էր վայելում Եգիպտոսում, որտեղից էլ հրապարակել էր լողազգեստով լուսանկարներ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել նրա հետևորդների կողմից։
Շատերը նշել էին, որ Անիին սազական չեն նման հրապարակումները, մյուսներն անգամ նշել էին, որ դադարում են հետևել դերասանուհուն ինստագրամում, քանի որ հիասթափված են։
Անին որոշել էր անդրադառնալ այդ հրապարակման շուրջ ստեղծված աղմուկին և գրառում էր կատարել.
«Իսկ եթե լուրջ, հանդարտեցնելով այս անիմաստ աղմուկը… երբեք մի առաջնորդվեք մարդկանց կեղծ բարոյական սահմանումներով… բարոյականությունն ու իրական արժեքները, որոնք կրում եք պետքա լայն նայեն, որպեսզի տեսնեն… նեղ մարդիկ չեն կարող ձեզ տեղավորել իրենց նեղ սահմանների մեջ, որտեղ ամեն ինչ միայն աշխարհից քողարկելով և իրենք էլ իրենց արժեքներից անսահման հեռու ապրում են»,- գրել էր դերասանուհին։