Ինչպես արդեն հայտնել էինք Ադրբեջանի ՊՆ-ն այսօր գնդակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Ասկերանը։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ այս պահին կրակի ինտենսիվությունը նվազել է։ Բնակչությունը ապաստան է գտել նկուղներում, զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական անձանց շրջանում։
Բազմաթիվ հայ հայտնիներ անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին՝ ամենատարբեր գրառումների և հրապարակումների տեսքով։
Դերասան և հաղորդավար Ներսես Ավետիսյանը ևս հրապարակել էր նյութեր՝ թեմայի վերաբերայլ, ինչպես նաև գրառում էր կատարել՝ նշելով.
«Բոլորն են մենակ թողել հային ու Արցախին։ Բոլորը։ Հայաստան, Արևմուտք, Ռուսաստան»։
Նշենք, որ այս պահին էլ բողոքի ակցիա է Կառավարության դիմաց։ Հրմշտոց է սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։