Այսօր ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտի ու Ասկերանի շրջակայքը։ Համաձայն թարմացվող տեղեկությունների՝ թշնամին կիրառում է ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի՝ թիրախավորելով նաև բնակելի թաղամասերն ու շենքերը։
Ինչպես շատ հայ հայտնիներ, այնպես էլ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը անդրադարձել էր Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Նա, մասնավորապես, հրապարակել էր ադրբեջանական գործողությունների հետևանքով վիրավորված երեխայի լուսանկարն ու գրել.
«Ու մինչև ե՞րբ»։
Նշենք, որ Արցախի «Արևիկ» ԲԿ-ից հայտնում էին, որ տարբեր աստիճանի վիրավորումներով իրենց կլինիկա է տեղափոխվել 6-7 երեխա։