Ինչպես արդեն հայտնել էինք Ադրբեջանը այսօր Արցախի հետ մփման գծի ողջ երկայնքով նոր ռազմական գործողություններ է սկսել՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ինչպես նաև մի շարք հայտնիներ հրապարակումներ էին արել իրավիճակի հետ կապված։
Հասմիկը ինստագրամյան իր էջի story բաժնում գրել էր.
«Սա ցեղասպանություն է։ Իսկ մեզ հորդորում են կտրել մեր ձայնն ու խուճապ չտարածել, չէ լու՞րջ։ 21-րդ դարում մեզ ցեղասպանում են 1915 թ.-ի նման, իսկ մենք ներսում «իրար ենք ուտում»։ Ամեն մեկի խոսքի վրա չենք մոռանում վրա գալ ու ասել, թե բա ինչի ես խոսում, սահման գնա… իսկ ու՞ր է էդ սահմանը… վաղուց խլել են մեր երկիրն ու սահմանները մեր ձեռքից… իսկ մենք պետք է ոչինչ չխոսենք, չբարձրաձայնենք…»։
Նշենք, որ Արցախի ՊՆ-ից հայտնում էին, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։