Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել պարուհի Սոնա Եսայանը, ով իր խոսքում անդրադարձել էր մի շարք թեմաների՝ մասնագիտականից մինչև անձնական հարցեր։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։
Զրույցի ընթացքում Ամալյան Սոնայից հետաքրքրվել էր, թե ինչ էր վերջինիս համար նշանակում Women’s club-ից դուրս գալը, քանի որ ակումբի անդամների հետ նաև ընկերական հարաբերություններ ունեին։ Սոնան էլ, պատասխանելով հարցին ասել էր, որ Գրիգը անհամաձայնություններ է ունեցել աշխատանքի վայրում և որոշել է դուրս գալ և չնայած նրան, որ ինքը պրոդյուսերի կողմից համագործակցության առաջարկ է ունեցել, որոշել է և ինքն էլ է դուրս եկել։
«Մենք նոր էինք ամուսնացել, իմ ամուսինն էր և, հնարավոր է, որ ես ցուցաբերել եմ մասնագիտական ոչ պրոֆեսիոնալիզմ, բայց, կարծում եմ, որ յուրաքանչյուր կին իր ամուսնու կողքը կկանգներ այդ շրջանում»,-նշել էր Սոնան՝ հավելելով, որ այդ շրջանը ցավոտ է եղել իրենց համար՝ հատկապես Գրիգի, քանի որ նա որոշում է կայացրել ու հասկացել, որ ընկերներն իր կողքին չեն։