Ձեր գովազդն այստեղ

«50.000 դրամով եմ աշխատել». Սոնա Եսայանը՝ ֆինանսական դժվարությունների մասին

  • Jun 24, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել պարուհի Սոնա Եսայանը, ով իր խոսքում անդրադարձել էր մի շարք թեմաների՝ մասնագիտականից մինչև անձնական հարցեր։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Չնայած նրան, որ պարուհին ապահովված ընտանիքում է մնացել, այնուամենայնիվ աշխատել է դեռ ուսանողական տարիներից։ Սոնան ասել էր, որ այդ ժամանան կես դրույքով աշխատել է տուրիստական գործակալությունում՝ 50.000 դրամով։ Պարուհին նաև անդրադարձել էր  ֆինանսական դժվարություններին՝ ասելով, որ մարդիկ, օրինակ, հիմա տեսնում են, թե ինչ մեքենա է ինքը վարում և իրենք էլ են ուզում, բայց արդյո՞ք ուզում են անցնել այն ճանապարհով, որով ինքն է անցել։

Պարուհին նաև նշել էր, որ երբ ինքն ու Գրիգը նոր են ծանոթացել, երկուսն էլ ուսանող են եղել և ֆինանսական առումով կախման մեջ են եղել իրենց ծնողներից, ինչն էլ խնդիրների պատճառ է դարձել։

Մեկնաբանություն

Որոնում