«Շատ ուշ-ուշ ենք տեսնում իրար». Սոնա Եսայանը՝ Գրիգի ծնողների հետ հարաբերությունների մասին

  • Jun 24, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել պարուհի Սոնա Եսայանը, ով իր խոսքում անդրադարձել էր մի շարք թեմաների՝ մասնագիտականից մինչև անձնական հարցեր։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Զրույցի ընթացքում Սոնան անդրադարձել էր նաև իրեն վերագրվող պլաստիկ միջամտություններին՝ նշելով, որ միայն քթի վիրահատություն է կատարել։ Պարուհին խոսել էր նաև ընտանիքի համալրման թեմայով ու շեշտել, որ դա շատ պատասխանատու քայլ է և պետք է համոզված լինել հույզերի մեջ։
«Կգա մեր մոտ մի օր այդ կետը, կգա ժամանկ, երբ կվայելենք երեխայի լինելու փաստը»,- ասել էր Սոնան։

Խոսելով Գրիգի ծնողների հետ հարաբերությունպերի մասին, Սոնան ասել էր, որ իրար տեսնում են շատ ուշ-ուշ, բայց ունեն շատ լավ հարաբերություններ, բայց, օրինակ ինքը չի կարող գնալ Գրիգի ծնողների տուն ուղղակի կշտանալու համար, քանի որ անհարմար է.
«Լավ հարս կարող են լինել նրանք, ովքեր իրար հետ են ապրում»,- նշել էր պարուհին։

Մեկնաբանություն

Որոնում