«Ու՞մ հարսանիքներն է անվճար վարում Զիրոյանը». Բացառիկ

  • Jun 24, 2023

Tert.am Life-ի Talk Time հաղորդման հյուրն էր դարձել դերասան Վահե Զիրոյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր մամրամասները։
Հաղորդման սկզբում անդրադառնալով Կամերային թատրոնում իր ծավալած գործունեությանը Զիրոյանը նշել էր, որ ոչ մի դեպքում չի լքի իր տունը և չի տեղափոխվի այլ թատրոն, դա բացառված է։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ աշխատում է նաև Բոհեմ թատրոնում՝ որպես հրավիրված դերասան։
«Գալու է մի տարիք, որ հրաժեշտ տամ թատրոնին, չեմ կարծում, որ կգնամ ուրիշ թատրոն»,-նշել էր դերասանը։
Հաղորդավարուհու հարցին, թե արդյոք Զիրոյանի մոտ կա ցանկություն ներկայացում բեմադրելու, վերջինս պատասխանել էր, որ ցանկություն միշտ կա՝ կյանքի փորձից ելնելով, բայց ինքը կարծում է, որ դեռ շուտ է իր համար՝ անգամ մոնոներկայացում բեմադրելու։
Այս մասին խոսելիս դերասանը նշել էր, որ դիտել է, Զառայի, Թամարա Պետրոսյանի, Մհեր Մխիթարյանի, Ռաֆայել Երանոսյանի մոնոներկայացումները։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

Մեկնաբանություն

Որոնում