Ռեփեր Սուպեր Սաքոն վերջին շրջանի ամենաքննարկված աստղերից մեկն է։ Ռեփերը ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, սակայն հաճախ է գալիս Հայաստան։
Starnews-ի ունեցած տեղեկությունների համաձայն Սուպեր Սաքոյի հաջորդ Հայաստանյան այցի ժամանակ տեղի կունենա Էքսկլյուզիվ միջոցառում։ Օգոստոսի 11-ին Սաքոն պատրաստվում է մեծ ու շքեղ համերգ կազմակերպել՝ իր հանդիսատեսի համար։
Հավելենք, որ սա ռեփերի առաջին համերգը չէ Հայաստանում։ Նախորդ տարի, Հուլիսի 20-ին, առաջին անգամ Հայաստանում՝ Օպերայի հրապարակում Սուպեր Սաքոն անվճար մենահամերգ ունեցավ։ Համերգին ներկա էր մոտ 50.000 մարդ։ Ռեփերի հատուկ հյուրերն էին՝ Սարո Թովմասյանը, Սպիտակցի Հայկոն և Միացիալ Նահագներից ժամանած այլ աստղեր։
Նշենք նաև, որ համերգը շատ երկար քննարկվեց հանրության կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում.