Մոդել դերասան Մովսես Երեմյանը 2018 թվականին ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ-ը։ Դերասանը ընտանեկան շատ հրապարակումներ չէր անում սոցիալական էջերում, բայց այդ տեղը լրացնում էր նրա կինը՝ Աննան։ Դերասանուհին իրենց որդու՝ Անրիի լուսանկարներով էր կիսվում ու նշում նաև Մովսեսին։
Սակայն Starnews-ի աչքից չի վրիպել, որ սոցիալական էջերում զույգն այլևս իրար չի հետևում, ավելին Մովսեսը հեռացրել է իր բոլոր նկարներն ու փակել ինստագրամյան էջը։ Աննան այս ամենից հետ չի մնացել, հիմա նրա էջում կարելի է միայն գտնել անձնական լուսանկարներ կամ էլ որդու հետ հրապարակումներ։ Աննան ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարները։ Ու այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը բաժանվել է կամ էլ կա որևէ խնդիր նրանց մեջ։
Ինչևէ, սպասենք զույգի մեկնաբանմանը։
Հավելենք, որ Մովսես Երեմյանը դեռ
տարիներ առաջ ամենաքննարկվող մեդիադեմքերից մեկն էր։ Շատերը դա կապում էին դերասանուհի Անի Երանյանի հետ ունեցած սիրային հարաբերությունների հետ, սակայն նրանց բաժանումից հետո էլ Մովսեսը մնաց հանրության ուշադրության կենտրոնում։ Ավելին, Մովսեսը չդադարեց նկարահանվել հեռուստասերիալներում որպես գլխավոր կերպար։
2013 թվականին սկսվեցին քննարկումները, որ Մովսեսի սիրտը զբաղված է։
«Սիրելիս դերասանուհի եւ պարուհի Աննա Սիմոնյանն է: Ծանոթացել ենք ընդհանուր ընկերների շրջապատում, կարճատեւ հանդիպման ընթացքում հասցրել ենք նույնիսկ պարել իրար հետ»։
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր Մովսեսը։
2016 թվականին Մովսեսն ու Աննան ամուսնացան։
2018 -ին արդեն ԱՄՆ-ում ծնվեց նրանց առաջնեկը՝ Անրին։ Այս Զույգը կարճ ժամանակում դարձավ սիրելի, նրանք ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկն էին։