Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել Անի Քոչարը, ով խոսել էր երկրորդ անգամ հրաշքով մայրանալու, որդու և ամուսնու հարաբերությունների և հաղթահարած բարդությունների մասին։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։
Խոսելով երկրորդ անգամ մայրանալու մասին՝ Անին նշել էր, որ իր հուզմունքն այնքան շատ է, կարծես առաջին անգամ պետք է մայրանա, քանի որ դադարը շատ էր։
«Ինձ մոտ շատ ընդգծված է այդ ամենը, դա երևի նրանից է, որ այն ամենը ինչը գլխովս անցել է, դրանից հետո իսկապես հրաշք է այսօր ունենալ այդ իրականությունը, դրա համար բոլորովին այլ, վերերկրային զգացողություններ են»։
Մինչ այս փուլին հասնելը Անին շատ բարդ ճանապարհ է անցել՝ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, որը երբեմն որպես դատավճիռ է հնչում։ Անդարադառնալով այդ շրջանին, նա նշել էր, որ երբ հետ է նայում և վերհիշում է 2018 թվականի մայիսի 25-ը՝ ախտորոշման և հոսպիտալացման օրը, այս ամենը երազի է նման։ Անին պատմել էր, որ այդ ընթացքում ժամանակ չի եղել անհրաժեշտ միջամտություններ անելու, որպեսզի ինքը որոշ չափով ապահովագրված լինի և հետագայում կրկին մայրանալու հնարավորություն ունենա, քանի որ բժիշկներն իրեն ընտրության առաջ են կանգնեցրել՝ կա՛մ անմիջապես սկսում են խորքային հետազոտություններն ու քիմիաթերապիան, կա՛մ որոշակի օրեր սպասել անհրաժեշտ միջամտություններ անելու համար։ Պարզապես եղել է հստակ զգուշացում, որ անգամ այդ մի քանի օրը կարող էին ճակատագրական լինել, քանի որ ըստ Անիի՝ ինքը բավականին բարդ փուլում է հոսպիտալացվել։
Մանրամասն՝ տեսանյութում.